Մատչելիության հղումներ

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները Կրեմլում հանդիպում են ունենալու


Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները շաբաթ օրը Կրեմլում հանդիպում են ունենալու` քննարկելու համար Lեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն: Նա հայտնել է, որ որուէ փաստաթուղթի ստորագրում չի նախատեսվում:

«Ավելի կարեւոր է մոտեցնել կողմերի դիրքորոշումները», - ասել է Պրիխոդկոն` հավելելով, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի համատեղ հայտարությունը գործընթացին դրական լիցք կտա:

Մինչ եռակողմ հանդիպումը` հուլիսի 17-ին, տեղի է ունենալու Հայստանի ու Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպումը: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հույս են հայտնել, որ այս հանդիպմանը առաջընթաց կարձանագրվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG