Մատչելիության հղումներ

Հուլիսի 16-ը Հայաստանում սգո օր է հայտարարվել


«Զվարթնոց» օդանավակայանում:
«Զվարթնոց» օդանավակայանում:

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած ավիավթարի ժամանակ բազմաթիվ մարդկային զոհերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հայազգի անձանց զոհվելու կապակցությամբ, նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետությունում 2009 թվականի հուլիսի 16-ին սուգ հայտարարելու մասին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ավիաաղետի կապակցությամբ Սերժ Սարգսյանը ցավակցական խոսքով է հանդես եկել, որում ասված է. - «Սիրելի’ հայրենակիցներ, այսօր դիմում եմ ձեզ ցավալի առիթով. ժամեր առաջ վթարի է ենթարկվել Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող օդանավը: Ըստ տվյալների` աղետին զոհ են գնացել ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները: Զոհերի թվում են նաեւ մեր հայրենակիցները: Մենք չենք կարող հետ բերել կորուստները եւ մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Հայաստանի իշխանությունն անում է հնարավորը` օգնելու նրանց այս ծանր պահին: Դժվար է սփոփանքի ու մխիթարանքի խոսքեր գտնել մարդկանց համար, ովքեր հարազատ են կորցրել: Այս մեծ ողբերգությունը հաղթահարելու համար մաղթում եմ ոգու կորով եւ արիություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG