Այսօր Իրանի տարածքում` մայրաքաղաք Թեհրանից հյուսիս-արեւմուտք գտնվող Ղազվին նահանգում վայր է ընկել Թեհրանից Երեւան թռիչք իրականացնող` Caspian Airlines ընկերության «Տուպոլեւ» օդանավը:
Caspian Airlines ընկերության երեւանյան գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ օդանավի բոլոր 153 ուղեւորները, ինչպես նաեւ անձնակազմի 16 անդամները զոհվել են: Զոհերի ցուցակը ճշտվում է:
Ինչպես Թեհրանից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց իրանահայ լրագրող Վարդան Դավթյանը, «առավոտյան ժամը 11:33 Caspian ընկերությանը պատկանող օդանավը, որի թռիչքի համարն էր 7908, 153 ուղեւորներով, որը ունեցել է նաեւ 15 սպասարկուներ, թռիչք է կատարել, բայց 16 րոպե հետո վայր է ընկել Ղազվինի շրջակայքում եւ, դժբախտաբար, բոլոր ուղեւորները, ինչպես տեղեկացնում են, կենդանի չեն, որեւէ հույս չկա, որ ուղեւորներից որեւէ մեկը կենդանի մնացած լինի»:
Ըստ Վարդան Դավթյանի, ուղեւորների մասին տեղեկատվություն դեռեւս չկա, սակայն «ընդհանրապես, Թեհրան - Երեւան չվերթներում լինում են մեծ մասամբ հայեր»:
Իրանահայ լրագրողի վկայությամբ` դեռ որեւէ լուր չկա նաեւ աղետի պատճառների վերաբերյալ:
Հայաստանի կառավարությանը առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Մեր ունեցած ինֆորմացիայի համաձայն` ժամը 12:09 Թեհրանից Երեւան չվերթն իրականացնող «Տու-154» օդանավը, որում եղել են 153 ուղեւոր եւ 15 հոգի` անձնակազմի անդամներից, թռիչքից 16 րոպե անց վթարի է ենթարկվել»:
Ըստ Նելլի Չերչինյանի` զոհերի թիվը ներկայումս ճշտվում է:
Քաղավիացիայի վարչության մամլո քարտուղարը հայտնեց նաեւ, որ աղետի հանգամանքները պարզելու նպատակով վարչությունում աշխատանքային խումբ է ստեղծվել: