Հայաստանի քաղաքացի, 22-ամյա Արթուր Ավագյանը երկուշաբթի օրը հաջողությամբ վիրահատության է ենթարկվել Գլենդեյլի հիվանդանոցներից մեկում (Glendale Memorial Hospital):
Ավագյանը, ինչպես հաղորդում է Glendale News Press-ը, հրազենային վնասվածք էր ստացել, երբ 2008 թվականի մարտի 1-ին հազարավոր մարդկանց հետ միասին բողոքում էր նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:
Գնդակը դիպել էր Արթուրին՝ վզի ձախ կողմից եւ դուրս եկել աջ այտի շրջանում:
Հրազենային վերքերը բուժվել էին, բայց երիտասարդը լուրջ առողջական խնդիրներ ուներ. չէր կարողանում անգամ խոսել, ուտել եւ խմել:
Հայ կրթական եւ բարեսիրական միության Հարավային Կալիֆորնիայի բաժանմունքի անդամները երիտասարդի խնդիրների մասին տեղեկացել էին YouTube կայքից:
«Բազմաթիվ հայերի համար նա դարձավ այդ օրվա ողբերգական իրադարձության խորհրդանիշը», - ասել է բժիշկ Համբարձում Սարաֆյանը, ով կազմակերպել է Ավագյանի բուժումը Գլենդեյլում եւ նրա ուղեւորությունը Միացյալ Նահանգներ:
Երիտասարդի բուժմանը իրենց մասնակցությունն են բերել նաեւ մի շարք այլ հայկական կազմակերպություններ, պլաստիկ վիրաբույժ Վաչե Բարդակչյանը, բերանի խոռոչի վիրաբույժ Գաբրիել Ասլանյանը:
Ավագյանը կմնա Գլենդեյլում մինչեւ լիակատար ապաքինումը: