Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանը այցելել է ֆրանսիական դեսպանատուն


Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Շնորհավորելով դեսպանության աշխատակազմին` Հայաստանի նախագահը Ֆրանսիային մաղթել է հետագա զարգացում, իսկ նրա ժողովրդին` բարգավաճում:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային` հայ ժողովրդի համար օրհասական պահին օգնության ձեռք մեկնելու, նրա մի զգալի հատվածին իր գիրկն ընդունելու, զարգանալու հնարավորություն ստեղծելու համար եւ նշել, որ նրանք այսօր լինելով լիիրավ ֆրանսիացի, հավատարիմ են նաեւ հայկական ինքնությանը:

Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ 2001 թվականին Ֆրանսիայի կողմից օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG