Իրանի իշխանությունները այսօր մահապատժի են ենթարկել սուննի մահմեդականների մի խմբավորման 13 անդամների, որոնք մեղադրվում են երկրի հարավ-արեւելքում մի շարք հարձակումներ գործելու մեջ:
Պետական լրատվամիջոցների վկայությամբ` «Ջունդուլա» («Աստծո զինվորներ») խմբավորման անդամները մահապատժի են ենթարկվել Զահեդան քաղաքի բանտում:
Իշխանությունները հիշյալ խմբավորմանը մեղադրում են թմրամիջոցների ապօրինի տեղափոխման, սպանությունների եւ առեւանգումների, ինչպես նաեւ Աֆղանստանին եւ Պակիստանին սահմանամերձ շրջաններում երկրում մեծամասնություն կազմող շիա եւ փոքրամասնություն կազմող սուննի մահմեդականների միջեւ պառակտում սերմանելու համար:
Համաձայն Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալների, անցած տարի Իրանում ավելի շատ մահապատիժներ են իրականացվել, քան որեւէ այլ երկրում` բացառությամբ Չինաստանի: