Մատչելիության հղումներ

Թուրքիայում զինապահեստի պայթյունի հետեւանքով առնվազն 4 զինծառայող է զոհվել


Առնվազն 4 զինծառայող է զոհվել Թուրքիայի հարավարեւելյան Հաքյարի նահանգում գտնվող ռազմամթերքի պահեստում այսօր տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով «Խաբեր Թյուրք» գործակալության հաղորդագրությունը, փոխանցում է, որ կան նաեւ վիրավորներ, որոնց ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:

Միջադեպի պատճառները պարզվում են:

Հաքյարի լեռնային շրջանը գտնվում է Իրաքի հետ սահմանից ոչ հեռու, որտեղից Թուրքիա են թափանցում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG