Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիաֆեթ Ասկերովը երկուշաբթի օրը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ շաբաթավերջին Մոսկվայում կայանալիք հանդիպումից հետո «առաջխաղացում կարձանագրվի» Ղարաբաղյանի հակամարտության կարգավորման գործընթացում:
«Նախագահների մոսկովյան հանդիպումից առաջխաղացում եմ ակնկալում», - լրագրողներին ասել է Ասկերովը՝ հավելելով որ երկու երկրների նախագահների հանդիպումները կշարունակվեն նաեւ ապագայում:
Նրա կարծիքով, հակամարտության խաղաղ կարգավորումը բխում է երկու կողմերի շահերից:
«Բայց եթե հիմնախնդիրը չլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, օրակարգում կարող է հայտնվել ռազմական գործողությունների սկսելու հարցը», - հավելել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը: