Մատչելիության հղումներ

Քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ արդեն ազատ է արձակվել 265 դատապարտյալ


Ազգային ժողովի կողմից հունիսի 19-ին ընդունված համաներման որոշմամբ հուլիսի 12-ը Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից (ՔԿՀ) ազատ են արձակվել թվով 265 դատապարտյալ։ Այս մասին ասված է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրության։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատվել է 49 դատապարտյալ, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 24, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 17, «Գորիս» ՔԿՀ-ից՝ 6, «Էրեբունի» ՔԿՀ-ից՝ 60, «Սեւան» ՔԿՀ-ից՝ 25, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից՝ 1, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 30, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 25, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 7, «Աբովյան» ՔԿՀ-ից, կանանց տեղամասից՝ 5, անչափահասների տեղամասից՝ 3, բաց տիպի ուղղիչ հաստատությունից՝ 2, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 3, «Մեղրի» ՔԿՀ-ից՝ 8 դատապարտյալ։

Անցած չորեքշաբթի նաեւ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ հուլիսի 8-ի դրությամբ, Հայաստանի դատարանների կողմից համաներում կիրառվել է ընդհանուր առմամբ 308 քրեական գործերով 384 անձի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG