Մատչելիության հղումներ

Հուլիսի 8-ի դրությամբ համաներումը կիրառվել է 384 անձի նկատմամբ


Հուլիսի 8-ի դրությամբ, Հայաստանի դատարանների կողմից Ազգային ժողովի համաներում հայտարարելու մասին հունիսի 19-ի որոշումը կիրառվել է ընդհանուր առմամբ 308 քրեական գործերով 384 անձի նկատմամբ:

Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի հաղորդագրության համաձայն, Վճռաբեկ դատարանի կողմից համաներման որոշումը կիրառվել է մեկ անձի նկատմամբ, Վերաքննիչ քրեական դատարանի կողմից` 36 անձի նկատմամբ,
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 34 անձի նկատմամբ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 25 անձի նկատմամբ, Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 8 անձի նկատմամբ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 13 անձի նկատմամբ, Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 22 անձի նկատմամբ, Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 16 անձի նկատմամբ, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 6 անձի նկատմամբ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 21 անձի նկատմամբ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից`1 անձի նկատմամբ, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 4 անձի նկատմամբ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 7 անձի նկատմամբ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 25 անձի նկատմամբ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 21 անձի նկատմամբ, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 33 անձի նկատմամբ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 60 անձի նկատմամբ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 51 անձի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG