Անկարայում Եվրամիության անդամ 4 երկրներ եւ Թուրքիան երկուշաբթի միջկառավարական պայմանագիր ստորագրեցին «Նաբուկո» գազատարը կառուցելու մասին: 3 հազար 3 հարյուր կիլոմետր երկարությամբ այս գազատարը շրջանցելու է Ռուսաստանի տարածքը եւ կոչված է «երկնագույն վառելիքի» մատակարարման հարցում թուլացնել եվրոպական երկրների կախվածությունը Մոսկվայից:
Պայմանագիրը ստորագրեցին Թուրքիայի, ինչպես նաեւ Եվրամիության անդամ երկրների՝ Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի եւ Ավստրիայի առաջնորդները։
Խողովակաշարը Կասպյան հանքավայրերի գազը փոխադրելու է Թուրքիա, որտեղից այն կհասնի Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Ավստրիա, ապա նաեւ Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայի շուկաներ: Թուրքիայի տարածք հասած վառելիքը գազատարի մեկ այլ հատվածով կփոխադրվի նաեւ Մերձավոր Արեւելք:
«Նաբուկո» ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 8 միլիարդ եվրո։ Գազատարի շահագործումը պետք է սկսվի 2014 թվականին: