Մատչելիության հղումներ

Վաղը` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան


Վաղը ժամը 12:00-ին կգումարվի Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Նստաշրջանը հրավիրվել է Ազգային ժողովի նախագահի որոշմամբ` կառավարության նախաձեռնությամբ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերից է 202.400 միլիոն հատուկ փոխառության իրավունքի համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին Հայաստանի կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ այս տարվա հունիսին կնքված համաձայնագրի վավերացումը:

Նախատեսված է նաեւ մի շարք օրինագծերի քննարկումը երկրորդ եւ երրորդ ընթերցումներով, Սահմանադրական դատարանի նորանշանակ անդամ Մանուկ Թոփուզյանի երդումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG