Մատչելիության հղումներ

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարները կարող են հայտարարություն ընդունել Ղարաբաղի վերաբերյալ


Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ղեկավարները կարող են հայտարարություն ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Դվորկովիչը ասել է, թե «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կան խորհրդակցություններ հռչակագրի ձեւի շուրջ, ըստ էության` համաձայնությունը կա»:

«Մենք ակնկալում ենք, որ նման հայտարարություն կհրապարակվի: Սակայն այն ավելի շուտ կլինի եռյակի` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հայտարարությունը, քան Մեծ ութնյակի հայտարարությունը: Նման պրակտիկա գագաթնաժողովի շրջանակներում գոյություն ունի», - հավելել է Ռուսաստանի նախագահի օգնականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG