Վանաձորի հարկային տեսչության պետ Հենրիկ Քոչինյանը, խորհրդակցության հրավիրելով նկարիչներին, ներկայացրել էր հարկային փոփոխությունն ու հորդորել աջակցել պետական գանձարանի համալրմանը:
Որպեսզի պայմանների հավասարությունը չխախտվի, հարկային օրենսդրությունում, փաստորեն, ամրագրել են, այսպես կոչված, արտոնագրային վճարի գաղափարը՝ երգելու, նկարելու, քանդակելու, սպասարկելու, կարուձեւ անելու եւ այլ նմանատիպ գործերի համար:
Հարկայինի հորդորը զարմացրել ու միաժամանակ զայրացրել է վանաձորցի նկարիչներին: Նրանք ասում են, թե քիչ է` պետությունը իրենց ոչ մի կերպ չի աջակցում ու խրախուսում, հիմա էլ որոշել է խանգարել:
Նկարիչների միության Վանաձորի բաժանմունքի ղեկավար Արամ Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարկայինի այս որոշումը համեմատեց կուլակաթափության հետ:
Վանաձորցի նկարիչներին ճնշում է ոչ թե ամսական 2500 դրամը, այլ նման վերաբերմունքը արվեստի ու արվեստագետի նկատմամբ: Քանդակագործ-նկարիչ Բոգդան Հովհաննիսյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպես կառավարությունը կարող էր մնալ իրենց նմանների հույսին, ովքեր սոցիալական վատ պայմաններում են ստեղծագործում:
Նկարիչ Վանիկ Մանուկյանը վերհիշեց խորհրդային կարգերը, երբ նկարիչներից ամեն մեկը մի հիմնարկում էր աշխատում ու ի վիճակի էր հոգալ իր ապրուստը: Նա առաջարկեց տարբերակել նկարչի ու, ասենք, ձեւավորողի հարկային պարտավորությունը:
Վանաձորցի շուրջ չորս տասնյակ նկարիչների մեծ մասը չի պատրաստվում հարկային դաշտում աշխատել: Նրանք մատնանշում են Երեւանն ու երկրի այլ բնակավայրերը, որտեղ այս դրույթը չի գործում: