Մատչելիության հղումներ

Իրանի ընդդիմության առաջնորդները կոչ են անում ազատ արձակել ձերբակալվածներին


Իրանում ընդդիմության առաջնորդները իշխանություններին կոչ են արել ազատ արձակել նախագահական ընտրություններին հաջորդած հուզումների ժամանակ ձերբակալվածներին:

Հայտարարությունը ստորագրել են նախագահի թեկնածուներ Միր-Հոսեյն Մուսավին, Մեհդի Քարուբին եւ երկրի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին:

Իրանում հունիսի 12-ի նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք պարբերաբար վերաճում էին ոստիկանության հետ բախումների: Դրանց հետեւանքով 20 մարդ զոհվեց, ավելի քան հազար մարդ ձերբակալվեց:

Թեհրանի ոստիկանապետը կիրակի օրը հայտարարել է, թե ձերբակալվածների մեծ մասը ազատ է արձակված, սակայն մի քանի հարյուր մարդ դեռեւս պահվում է մեկուսարաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG