Մատչելիության հղումներ

Ույգուրական ինքնավարության Ուրումչի քաղաքում պարետային ժամ է մտցվել


Չինաստանի իշխանությունները պարետային ժամ են մտցրել երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ույգուրական ինքնավարության Ուրումչի քաղաքում, որտեղ արդեն մի քանի օր շարունակվում են անկարգությունները:

Ըստ հաղորդագրությունների, հարյուրավոր չինացիներ` մահակներով ու քարերով, բախումների մեջ են մտել ոստիկանների հետ: Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել:

Երկու օր առաջ ույգուրների ու չինացիների բախումներից 156 մարդ է զոհվել, ավելի քան 800-ը վիրավորվել են: Ոստիկանությունը 1400 մարդ է ձերբակալել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG