«Այժմ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կա, եւ մենք չպետք է այն բաց թողնենք», - հայտարարել է Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն, ով նախորդ ուրբաթ Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, Հայաստանի եւ Ադբեջանի դեսպանների նախաձեռնությամբ մեկօրյա այցով մեկնել էր Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու:
Մոլլազադեից բացի, նախաձեռնությանը մասնակցել էին մի խումբ հայ եւ ադրբեջանցի պատգամավորներ ու մտավորականներ:
«Ես այդ այցից վերադարձա որոշակի հույսերով, եւ կարծում եմ, որ այժմ հնարավորություններ կան խաղաղ բանակցություններում արդյունքների հասնելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է Մոլլազադեն:
«Խորհրդարանները, մամուլը երկու ժողովուրդների միջեւ առկա թշնամությունը հաղթահարելու մեծ ներուժ ունեն», - ասել է ադրբեջանցի պատգամավորը եւ ընդգծել. - «Այժմ մենք մտածում ենք որոշակի առաջարկներ ներկայացնել` այսօրինակ շփումները շարունակելու համար: Եթե այդ առաջարկները ընդունվեն, մենք մտադիր ենք ընդարձակել հետագա համագործակցությունը եւ նոր ուժեր ընդգրկել գործընթացում»:
«Մենք եղանք Խանքենդիում (Ստեփանակերտ), Շուշայի (Շուշի) մզկիթում ու Բյուլբյուլօղլիի տուն-թանգարանում, հայկական պատվիրակությունը եղավ Բաքվում, այցելեց հայկական եկեղեցի. կարծում եմ, որ սա կարող է միայն դրական ազդոցություն թողնել», - ասել է ադրբեջանական պատվիրակության անդամ, պատգամավոր Ասիմ Մոլլազադեն: