Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Համաձայնագիրը կարող է ստորագրվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո»


«Ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ համաձայնագիրը կարող է ստորագրվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց եւ բոլոր օկուպացիոն ուժերը դուրս բերելուց հետո», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ելույթ ունենալով Թեզե Փիր մզկիթի բացման ժամանակ` Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ Հարավային Կովկասում առկա հակամարտությունները մեծապես խոչընդոտում եւ սպառնում են տարածաշրջանի զարգացմանը:

«Այդ սպառնալիքներից ամենամեծը հայ - ադրբեջանական չլուծված հակամարտությունն է», - ընդգծել է Իլհամ Ալիեւը եւ հավելել. - «Հակամարտությունը կարող է կարգավորվել միայն միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, որոք հայտնի են բոլորին. աշխարհի ամենաառաջին միջազգային կազմակերպությունը` ՄԱԿ-ը եւ նրա Անվտանգության խորհուրդը 4 բանաձեւ են ընդունել ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրս բերման մասին: Ցավոք, սակայն, հայկական կողմը անտեսում է դրանք»:

Ադրբեջանի նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ եթե մոտակա ժամանակում հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորվի, դա իր դրական ազդեցությունը կթողնի ողջ տարածաշրջանի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG