Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի հետ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր Երեւանում, Կիպրոսի նախագահի կեցավայրում հանդիպում է ունեցել եւ նախաճաշել է նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման եւ տարբեր բնագավառներում համագործակցության ներուժն ակտիվացնելու, մասնավորապես տնտեսական, մշակութային եւ զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցեր:

Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն տարածաշրջանային համագործակցության համատեքստում Հայաստանին աջակցելու կիպրական կողմի պատրաստակամությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG