Մատչելիության հղումներ

Մոսկվա ժամանեց Միացյալ Նահանգների նախագահը


Առաջին անգամ իր պաշտոնավարման ընթացքում, երկուշաբթի օրը Մոսկվա ժամանեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

Այցի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահին ուղեկցում են տիկինը` Միշել Օբաման, եւ երկու դուստրերը, որոնց համար նախատեսված է հատուկ ծրագիր:

Ժամանումից քիչ անց նախատեսված է Բարաք Օբամայի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդեւի հետ, որին կհետեւի նախագահների համատեղ ասուլիսը:

Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների նախագահը նախ հանդիպելու է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետեւ ելույթ է ունենալու Ռուսաստանի տնտեսական բարձրագույն դպրոցի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաեւ հանդիպելու է Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ:

Երկուշաբթի երեկոյան Ռուսաստանի նախագահը ընթրիք է կազմակերպելու ամերիկացի գործընկերոջ պատվին:

Ռուս - ամերիկյան բանակցությունների օրակարգում սպառազինությունների մասին նոր պայմանագրի հարցն է. նախատեսված է, որ կողմերը այն կկնքեն այս տարվա դեկտեմբերին, իսկ մինչ այդ Օբաման եւ Մեդվեդեւը պետք է համաձայնեցնեն պայմանագրի հիմնական կետերը:

Բացի այդ, քննարկվելու են միջազգային ֆինանսական ճգնաժամի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ մի շարք միջազգային հրատապ խնդիրներ, մասնավորապես` Հյուսիսային Կորեայի, Իրանի եւ Աֆղանստանի հարցերը:

Չի բացառվում, որ Օբաման եւ Մեդվեդեւը անդրադառնան Հարավային Կովկասին, այդ թվում` Ղարաբաղի հարցին:


Ազա Բաբայան, Մոսկվա, Կրեմլ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG