«Դրանց բաշխման եւ այդ գումարների տրամադրման առումով կա թափանցիկության ապահովման խնդիր: Դեռեւս անհասկանալի է մնում, թե կառավարությունը ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվում, որպեսզի տրամադրի այս կամ այն սուբյեկտին այդ գումարը` դա մտահոգություններից առաջինն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց տնտեսագետը:
Երկրորդը, ըստ նրա, վերադարձելիության խնդիրն է. - «Տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունները օրվա տրամաբանությամբ են առաջնորդվում, այսինքն` այս պահին կա գումար հայթայթելու խնդիր` իրենք գնում են ցանկացած պայմանի, որպեսզի այդ գումարները այսօր լինեն, թե հետագայում ինչ կլինի` իրենք կարծես այդքան էլ չեն մտահոգվում այս պահին»:
Հայաստանի արտաքին պարտքի կտրուկ ավելացման համատեքստում Անդրանիկ Թեւանյանը ուշադրություն հրավիրեց հետեւյալ հանգամանքին. - «Եթե հիշում եք, փոփոխություն մտցվեց օրենքում, եւ ՀՆԱ-ի կառուցվածքում արտաքին պարտքի տոկոսային մասի ավելացում որդեգրվեց, որը խոսում է այն մասին, որ կառավարությունը գիտակցված է գնացել այդ պարտքի ավելացման ճանապարհով, եւ իրենք այսօրվա խնդիրներ են լուծում: Մենք մեր անկախության 18 տարվա ընթացքում կուտակել ենք արտաքին պարտքը մոտ 1,4 միլիարդ դոլարի չափով, այս վերջին տարում, փաստորեն, այդ արտաքին պարտքը կրկնապատկվում է, ինչը մտահոգիչ է»:
Նրա համոզմամբ` «այն տնտեսական քաղաքականությունը, որը այսօր կա Հայաստանում, դեռեւս չի ցույց տալիս այդ ուղիները, որի միջոցով մեր տնտեսությունը պետք է զարգացում ապահովի, պետությունը լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանա արդեն ներքին աղբյուրներից եւ կարողանա հատուցել այդ պարտքը»:
Ըստ տնտեսագետի, մի շարք հարցեր են առաջանում` կապված, մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամի խոստացած մոտ 830 միլիոն դոլարի վարկի հետ. - «Զուտ տնտեսագիտական տեսակետից եթե նայենք եւ հետեւենք Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հայտարարություններին, պարզ է դառնում, որ տրամադրվելիք գումարների մի ահագին մասը տրվելու է միայն Կենտրոնական բանկի տարադրամային ռեզերվները համալրելու համար: Այսինքն` մենք պահուստից գումարները վատնեցինք, որպեսզի փոխարժեքը կայուն պահենք, հետագայում այդ կայունությունը չկարողացանք պահել, ու դրանից հետո մենք, փաստորեն, վարկ ենք վերցնում, որպեսզի համալրենք այդ փոշիացած պահուստը: Սա արդեն լուրջ մտորումների տեղիք է տալիս»: