Մատչելիության հղումներ

Մոսկվա է ժամանում Միացյալ Նահանգների նախագահը


Առաջին անգամ իր պաշտոնավարման ընթացքում, երկուշաբթի օրը Մոսկվա է ժամանում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

Ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները, ԱՄՆ-ի նախագահի մոսկովյան այցին չի մասնակցի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` արմունկի կոտրվածքի պատճառով:

Երկօրյա այցի շրջանակներում Բարաք Օբաման կհանդիպի ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի, վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ:

Երկուշաբթի օրը կայանալիք ռուս - ամերիկյան բանակցությունների օրակարգում սպառազինությունների մասին նոր պայմանագրի հարցն է:

Բացի այդ, քննարկվելու են միջազգային ֆինանսական ճգնաժամի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ մի շարք միջազգային հրատապ խնդիրներ, մասնավորապես` Հյուսիսային Կորեայի, Իրանի եւ Աֆղանստանի հարցերը:

Չի բացառվում, որ Օբաման եւ Մեդվեդեւը անդրադառնան Հարավային Կովկասին, այդ թվում` Ղարաբաղի հարցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG