Մատչելիության հղումներ

Հայաստան կժամանի Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը


Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 6-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը։

Հայաստանի նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, Դիմիտրիս Խրիստոֆիասը առանձնազրույց կունենա Սերժ Սարգսյանի հետ, այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Կիպրոսի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Նախատեսվում է նաեւ Դիմիտրիս Խրիստոֆիասի հանդիպումները Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ։

Հուլիսի 7-ին Կիպրոսի ղեկավարը կմեկնի Հայաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG