Մատչելիության հղումներ

Ալյասկայի նահանգապետը հրաժարական է տալիս


Ալյասկայի նահանգապետ, ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության փոխնախագահի թեկնածու Սառա Փալինը հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկա ամսվա ընթացքում հրաժարական տալ։

Սառա Փալինը չի մեկնաբանել նահանգապետի պաշտոնում ընդամենը 2.5 տարի աշխատելուց հետո հրաժարական տալու դրդապատճառները, թեեւ նշել է, որ վաղաժամկետ հրաժարականի այս որոշումը կարող է «անսովոր» թվալ։

Վերլուծաբանների կարծիքով Փալինը պատրաստվում է 2012 թվականի ընտրություններում հանդես գալ որպես Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG