Մատչելիության հղումներ

Հուլիսի 2-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 255 դատապարտյալ


Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հուլիսի 2-ի դրությամբ ազատ է արձակվել 255 դատապարտյալ:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը ներկայացրել է պատժից ազատված դատապարտյալների թիվը ըստ քրեակատարողական հիմնարկների:

Ըստ այդմ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 45 դատապարտյալ, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից` 20 դատապարտյալ, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից` 17 դատապարտյալ, «Գորիս» քրեակատարողական հիմնարկից` 6 դատապարտյալ, «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից` 60 դատապարտյալ, «Սեւան» քրեակատարողական հիմնարկից` 25 դատապարտյալ, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից` 1 դատապարտյալ, «Կոշ» քրեակատարողական հիմնարկից` 29 դատապարտյալ, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից` 25 դատապարտյալ,
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից` 7 դատապարտյալ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից` 10 դատապարտյալ, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից` 2 դատապարտյալ, «Մեղրի» քրեակատարողական հիմնարկից` 8 դատապարտյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG