Մատչելիության հղումներ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն ընտրվեց Յուկիյա Ամանոն


ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների 35-հոգանոց խորհուրդը երեկ գործակալության նոր գլխավոր տնօրեն է ընտրել ճապոնացի Յուկիյա Ամանոյին:

Երեք անգամ անընդմեջ` 12 տարի այդ պաշտոնը զբաղեցրած Մոհամադ Էլ-Բարադեիի լիազորությունների ժամկետը սպառվում է այս տարվա նոյեմբերին:

Էլ-Բարադեին եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը 2005 թվականին արժանացել են Նոբելյան մրցանակի:

Յուկիյա Ամանոն Ճապոնիայի դեսպանն է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG