Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը իր նոր զեկույցում դատապարտել է Իսրայելի բանակին եւ «Համաս» խմբավորման զինյալներին:
Ըստ զեկույցի, իսրայելյան ուժերը սպանել են հարյուրավոր խաղաղ պաղեստինցիների եւ Գազայի գոտում ավերել են հազարավոր տներ, ինչը հավասարազոր է պատերազմական հանցագործության:
Կազմակերպությունը Իսրայելին կոչ է անում հրապարակավ խոստանալ՝ խիտ բնակեցված շրջաններում այլեւս չկիրառել ֆոսֆոր պարունակող արկեր: Իսկ «Համաս»-ին Amnesty International-ը կոչ է անում չհրթիռակոծել Իսրայելի խաղաղ բնակիչներին, ինչը նույնպես պատերազմական հանցագործություն է: