Մատչելիության հղումներ

Ռուս - վրացական հերթական հանդիպումը անցել է «կառուցողական մթնոլորտում»


ԵԱՀԿ-ի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի միջնորդությամբ, երեկ Ժնեւում կայացել է ռուս - վրացական 6-րդ հանդիպումը:

Բանակցություններին մասնակցել են նաեւ անջատողական Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչները:

Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ քննարկումներն անցել են կառուցողական մթնոլորտում:

Միջազգային բանագնացների միջնորդությամբ ռուս-վրացական բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա կա’մ այս ամսվա վերջին, կա’մ սեպտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG