Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Փարիզ


Վաղը Փարիզ կմեկնի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) 35-րդ նստաշրջանին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսված են նաեւ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակոյեի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, ՖԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ պատվիրակության անդամ Արմեն Մելիքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG