Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հայտնում է իր համակիրների վրա հարձակման մասին


Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) տեղեկացնում է, որ երեկ ժամը 20.00-ի սահմաններում, Երեւանի Աբովյան փողոցում, Կոնգրեսի հուլիսի 2-ի հանրահավաքի իրազեկումն իրականացնող խմբի վրա է հարձակվել անհայտ անձանց մի խումբ, որոնցից ոմանք եղել են զինված:

«Փորձելով երիտասարդներից խլել բարձրախոսը եւ թռուցիկները, նրանք հարվածներ են տեղացել իրազեկողների վրա: Արդյունքում Կոնգրեսի համակիրներ Սահակ Մուրադյանը, Հերբերտ Գեւորգյանը եւ Տիգրան Առաքելյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG