Մատչելիության հղումներ

Շվեդիան ստանձնում է Եվրամիության նախագահությունը


Շվեդիան այսօր ստանձնում է Եվրամիության նախագահությունը, ինչի կապակցությամբ այսօր Ստոկհոլմում կկայանա Եվրահանձնաժողովի նիստը:

Նախագահությունը այդ երկրին կփոխանցվի Չեխիայից, որը Եվրամիության նախագահողն էր 2009 թվականի սկզբից:

Պաշտոնական Ստոկհոլմը հայտարարել է, որ վեցամսյա նախագահության ընթացքում ուշադրությունը կենտրոնացնելու է տնտեսական ճգնաժամի եւ կլիմայի փոփոխության հիմնախնդիրների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG