Մատչելիության հղումներ

Թուրքիայի ՀՆԱ-ն 13.8 տոկոս անկում է ապրել


Թուրքիայի տնտեսությունը շեշտակի անկում է ապրել: Երեքշաբթի Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի հրապարակած տվյալներով, նախորդ տարվա առաջին երեք ամիսների հետ համեմատ այս տարի Թուրքիայի ՀՆԱ-ն կրճատվել է 13.8 տոկոսով: Հատկապես արագ անկում է ապրել արդյունաբերական ոլորտը` գրանցելով 22 տոկոս անկում:

Թուրքական «Հուրիեթ»-ի փոխանցմամբ, ավելի վաղ երկրի կառավարությունը նախատեսել էր ՀՆԱ-ի 3.6 տոկոս անկում տարվա կտրվածքով, մինչդեռ ԱՄՀ-ն կանխատեսել էր մինչեւ 5.1 տոկոս կրճատում:

Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների, գործազրկության թիվը Թուրքիայում հասել է 16.1 տոկոսի:

Թուրքական պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ այս երկրում ապրում եւ աշխատում են մինչեւ 70 հազար անօրինական հայ միգրանտներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG