Ադրբեջանի խորհրդարանը չընդունեց առաջարկվող նոր սահմանափակումները, որոնք, ինչպես ահազանգում էին իրավապաշտպանները, է’լ ավելի կնվազեցնեին ժողովրդավարական ազատությունները այդ երկրում:
Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնովը երեքշաբթի օրը օրենսդիրներին ասել է, որ ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենսդրությունում առաջարկվող փոփոխությունները հանվել են օրակարգից բազմաթիվ կազմակերպությունների արտահայտած մտահոգությունների պատճառով:
Նախագծի վերաբերյալ մտահոգություն էին արտահայտել Եվրոպայի խորհուրդը, Amnesty International, Human Rights Watch, Article 19, PEN իրավապաշտպան կազմակերպությունները:
Միաժամանակ, «Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, ադրբեջանցի խորհրդարանականները երեքշաբթի օրը ընդունել են փոփոխությունները կրոնի ազատության մասին օրենսդրությունում, որոնք նույնպես իրավապաշտպան կազմակերպությունների եւ որոշ կրոնական առաջնորդների քննադատությանն են արժանանում:
Ընդունված փոփոխություններով, մասնավորապես, պահանջվում է, որպեսզի կրոնական կազմակերպությունների ղեկավարները հաստատվեն պետության կողմից:
Իշխանությունները վստահեցնում են, որ այդ փոփոխությունների նպատակն է իսլամական ծայրահեղականության կանխումը: