Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Դմիտրի Մեդվեդեւը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Որպես պատասխանատու քաղաքական գործիչ Դուք շատ բան եք անում Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացման, միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացման գործում: Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր հետեւողական քայլերը մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման, բազմաբնույթ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Ջերմությամբ եմ հիշում Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում Ձեզ հետ վերջերս կայացած հանդիպումները: Ինչպես միշտ, դրանք անցան կառուցողական եւ վստահության մթնոլորտում եւ կրկին փաստեցին, որ հայ-ռուսական հարաբերությունները մեծ ապագա ունեն: Վստահ եմ, որ այսպիսի բարենպաստ մթնոլորտն հետագայում եւս կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսության եւ համագործակցության խորացմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների, ի նպաստ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության»:
Այսօր լրանում է Սերժ Սարգսյանի 55-ամյակը:
Նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ ստացվել են բազմաթիվ շնորհավորական ուղերձներ եւ բարեմաղթանքներ արտերկրի, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի բարձրագույն պետական եւ քաղաքական, հոգեւոր, հասարակական ու մշակութային գործիչների, մտավորականների, անհատ քաղաքացիների կողմից:
Ֆարմանյանը տեղեկացրել է նաեւ, որ Սերժ Սարգսյանն իր ծննդյան տարեդարձը կնշի ընտանիքի անդամներով եւ մերձավոր հարազատներով շրջապատված: