Մատչելիության հղումներ

Իրանը Բաքվից հետ է կանչում իր դեսպանին


Իսրայելի վարչապետ Շիմոն Պերեսի Բաքու կատարած այցից հետո, Իրանը խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Մուհամեդ Բաղիր Բեհրամիին:

ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր «լավատեղյակ աղբյուրը», հաղորդում է, թե դեսպանը հետ է կանչվել Ադրբեջանում Իսրայելի դեսպանի` Իրանի դեմ հնչեցրած «սպառնալիքներից» հետո:

Բաքվում Իրանի դեսպանատան խոսնակ Աբաս Իսկենդերին «Թրենդ» գործակալությանը փոխանցել է, թե դեսպանը Թեհրանում է «որոշ հարցեր պարզաբանելու նպատակով»:

«Հուսով եմ, որ դեսպանը կվերադառնա Բաքու եւ կշարունակի կատարել իր պարտականությունները», - ասել է Իսկենդերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG