Կիրակի օրը Հունաստանի Կորֆու կղզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԵԱՀԿ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նվիրված էր Եվրոպայում անվտանգության ամրապնդման հարցերին:
Հունաստանի արտգործնախարարի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ-ի անդամ երկրների 45 արտգործնախարարներ, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ելույթով, որտեղ ներկայացրել է Հայաստանի տեսակետները Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ:
«Նախկինում գործող անվտանգության պայմանավորվածությունները կապակցված էին այն իրականության հետ, որն այսօր փոխվել է: Եկել է ժամանակը մշակելու առավել արդյունավետ Եվրատլանտյան անվտանգության համակարգ` միգուցե Եվրոպական անվտանգության պայմանագրի ձեւով, որտեղ հստակ կամրագրվի, որ համընդհանուր անվտանգությունը անբաժանելի է, որ պետությունները չեն կառուցում իրենց անվտանգությունը ուրիշների հաշվին, որ չի կարելի ճանաչել մեկի իրավունքը` մերժելով մյուսի նույն իրավունքը, երբ տեղ չունեն ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը, որտեղ բոլոր երկրները միավորում են իրենց ջանքերը ընդհանուր վտանգների դեմ պայքարելու համար: Այս բաղադրիչների առկայության դեպքում մենք կկարողանանք արդյունավետ դիմակայել առկա մարտահրավերներին», - մասնավորապես, ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Էդվարդ Նալբանդյանը Կորֆուում մասնակցել է նաեւ ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը եւ ունեցել երկկողմ հանդիպումներ Դանիայի արտգործնախարար Պեր Ստիգ Մյոլլերի, Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Կալմի-Ռեյի, ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգի եւ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի, Կանադայի արտգործնախարար Լորենս Քաննոնի, Իռլանդիայի արտգործնախարար Մայքլ Մարտինի, Եվրահանձնաժողովի Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հետ:
Դանիայի արտգործնախարարը ընդունել է Հայաստան այցելելու` Էդվարդ Նալբանդյանի հրավերը` հայտնելով, որ Երեւան կժամանի այս տարվա աշնանը:
Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է Երեւանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու որոշման մասին: