Մատչելիության հղումներ

Իրանի Պահապանների խորհուրդը վերջնական որոշում կկայացնի ընտրությունների վերաբերյալ


Այսօր Իրանի Պահապանների խորհուրդը վերջնական որոշում է կայացնելու երկրի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Ավելի վաղ խորհուրդն այս ընտրությունները որակել էր «ամենաառողջը» 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր:
Ընդդիմությունը, մինչդեռ, շարունակում է կեղծված որակել ընտրություններն ու գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հաղթանակը:

Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` Թեհրանում նոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ընդդիմադիրների միջեւ: Չնայած իշխանությունների արգելքներին, կրկին փողոց են դուրս եկել մի քանի հազար ցուցարարներ:

Նախօրեին Իրանի իշխանությունները ձերբակալել են Թեհրանում բրիտանական դեսպանատան 8 աշխատակիցների` անկարգություններին մասնակցելու մեղադրանքներով: Եվրամիությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել նրանց եւ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար աշխատանքի նորմալ պայմաններ ստեղծել:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի տվյալներով` Իրանում հետընտրական բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ, 2 հազար մարդ ձերբակալվել է, հարյուրավոր մարդիկ անհետ կորած են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG