ՄԱԿ-ի ժնեւյան կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը անցած շաբաթավերջին իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի ժնեւյան կենտրոնակայանի ղեկավար Սերգո Օրջոնիկիձեին:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում Սերգո Օրջոնիկիձեն, բարձր գնահատելով Հայաստանի նախագահի որոշումը` աշխարհահռչակ մշակութային գործչին վստահելու միջազգային բարձր ատյանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը, նշել է, որ Շառլ Ազնավուրի գործունեությունը կարեւոր է լինելու թե՜ Հայաստանի եւ թե՜ ՄԱԿ-ի համար:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հավատարմագրերի հանձնման արարողությունը մեծ ուշադրության է արժանացել շվեյցարական եւ միջազգային լրատվամիջոցների կողմից: