Բանաձեւը, հիշեցնենք, հեռուստահեռարձակման արտոնագրերի համար մրցույթ անցկացնելու խնդրի կապակցությամբ ընդգծում է, որ Հայաստանում թվային հեռարձակման համակարգի ներդրումը չպիտի օգտագործվի որպես պատրվակ «Ա1+» հեռուստակայանի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռը չկատարելու համար:
«Այն ժամանակ էլ բոլորին պարզ էր, որ այդ թվայնացման պատրվակը, որ բերում է մեր կառավարությունը, անհեթեթություն է: Ամբողջ աշխարհը չի կարողանում այսօր միանգամից անցնել թվայնացման. Դա երկար ճանապարհ է, տեխնիկական բարդ խնդիրների լուծման ճանապարհ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շաբաթ օրը ասաց Մովսեսյանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը հարցին, թե կարելի՞ է ակնկալել, որ մինչեւ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը ինչ-որ քայլեր կարվեն այդ պահանջը կատարելու ուղղությամբ, արձագանքեց. - «Այն տրամաբանությամբ, որ նայում ես Հայաստանի կառավարության արած քայլերին, սա ոչ մի անդրադարձ չի ունենալու»:
«Դա երեւացել է հենց 2008 թվականի սեպտեմբերի 8-ին, երբ քննարկման դրվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որը ընդամենը մի նախադասություն էր՝ մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվելու», - շարունակեց նա: - «Դրանով արդեն հայրենի կառավարությունը, այսպես ասած, ասաց՝ ես թքած ունեմ դատարանի որոշման վրա, Եվրոպայի խորհրդի բանաձեւերի վրա»:
Հարցին՝ եթե ենթադրենք, որ Հայաստանի իշխանություններն այս անգամ իսկապես ցանկանում են ընդառաջ գնալ ԵԽԽՎ-ի պահանջին ու «Ա1+»-ին հեռարձակվելու հնարավորություն տալ, որ՞ն է դրա ճանապարհը, Հարությունյանը պատասխանեց. - «Պիտի ընդունի մի օրենք, որտեղ գրված լինի՝ չեղյալ հայտարարել 2008 թվականի սեպտեմբերի 10-ին ընդունված օրենքը, որովհետեւ դա անտրամաբանական օրենք էր»:
Թեեւ, նույնիսկ դա, ըստ փորձագետի, այս պահին արդեն հնարավոր չէ: «Որովհետեւ», - փաստարկեց նա, - «այն օրենքն ընդունելուց հետո արդեն կան հեռուստաընկերություններ, որոնց լիցենզիայի ժամկետը լրանում էր 2009-ի ապրիլին, եւ նրանք արդեն դիմել են եւ, հավանաբար, երկարացրել են իրենց լիցենզիաները մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը»:
«Ինտերնյուս» կազմակերպության տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի ծրագրերի տնօրեն, իրավաբան Մովսես Հակոբյանն այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ այս պահին, զուտ օրենսդրորեն, Հայաստանի կեցվածքն անխոցելի է:
«Խոսքն այն մասին է», - պարզաբանեց նա, - «որ տեխնիկական պահանջներ բավարարելու համար երկրները շատ անգամ որոշակի ժամկետով սահմանափակում են լիցենզիաների մրցույթները: Եվ այդ դեպքում, կարելի է ասել, հիմնավոր է նման մոտեցումը»:
Հակոբյանը, սակայն, հետեւյալ վերապահումն է անում՝ նման լրջագույն ծրագրերի իրագործումից (տվյալ դեպքում` թվային հեռարձակման համակարգին անցնելուց) առաջ կառավարությունը պետք է որոշակի անցումային հայեցակարգ մշակեր, ինչը հնարավորություն կտար խուսափել այս կարգի խնդիրներից, ինչը մեզանում չի արվել: