Մատչելիության հղումներ

Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները քննարկել են նաեւ իրավիճակը Կովկասում


Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Սերգել Լավրովը եւ Դեյվիդ Միլիբենդը իտակալան Տրիեստ քաղաքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են եվրոպական անվտանգությանը, միջուկային զենքի չտարածմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ՝ «ընթացիկ իրավիճակը Կովկասում»:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Լավրովն ու Միլիբենդը «քննարկել են «միջազգային օրակարգի մի շարք հրատապ խնդիրներ՝ ներառյալ մերձավորարեւելյան կարգավորումը, միջուկային զենքի չտարածումը եւ զինաթափումը»: Նախարարները նաեւ «մտքեր են փոխանակել եվրոպական անվտանգության եւ Կովկասի ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG