Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ է նախաձեռնում


Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է օրինագիծ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

«Ժառանգություն» կուսակցության գրասենյակից ստացված հաղորդագրության համաձայն` նախագիծը ընդգրկում է 54 փոփոխություններ եւ լրացումներ, «որոնց նպատակն է կատարելագործել Ընտրական օրենսգիրքը եւ ընտրական գործընթացն առավելագույնս մոտեցնել ժողովրդավարական չափանիշներին, ինչը, անշուշտ, դրական ազդեցություն կունենա ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության աճին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG