Մատչելիության հղումներ

Հուլիսի սկզբին Հայաստան կայցելի ԵԱՀԿ-ի գործող նախագահը


Հուլիսի 2-3-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը:

Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսվում են Հունաստանի արտգործնախարարի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հուլիսի 3-ին կայանալիք հանդիպումից հետ երկու երկրների արտգործնախարարները հանդես կգան համատեղ ասուլիսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG