Մեծ ութնյակի երկրները այսօր դատապարտել են Իրանին հունիսի 12-ի նախագահական ընտրություններին հաջորդած բռնությունների համար:
Իտալական Տրիեստ քաղաքում ընթացող հանդիպման ժամանակ Մեծ ութնյակի երկրների արտգործնախարարների միջեւ համաձայնեցված հայտարարության վերջնական տարբերակում, մասնավորապես, ասված է. - «Մենք դատապարտում ենք հետընտրական բռնությունները, որոնք հանգեցրեցին իրանցի քաղաքացիական անձանց մահվան, եւ հորդորում ենք Իրանին հարգել մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում` խոսքի ազատությունը»:
Պաշտոնական Թեհրանը ավելի վաղ մերժել էր Տրիեստի հանդիպմանը մասնակցելու հրավերը:
Իրանի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով` հաղթել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:
Պաշտոնական արդյունքների հրապարակմանը հետեւեցին բողոքի զանգվածային ցույցեր, որոնք հաճախ վերաճում էին իրավապահների հետ բախումների: Նման բախումների հետեւանքով զոհվել է շուրջ երկու տասնյակ մարդ: