Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ծրագիրը նպատակ ունի խթանել համախառն ներքին արդյունքի աճը` ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսվարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով:
Ծրագրի գումարն է 90 միլիարդ դրամ (250 միլիոն դոլար), ֆինանսավորման ձեւը` բյուջետային վարկեր, որոնք տրվում են ըստ հետեւյալ բաղադրիչների` ֆինանսաբանկային համակարգի վարկավորում` 60,5 միլիարդ դրամին համարժեք դոլար, փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորում` 6,4 միլիարդ դրամ, համակարգաստեղծ կամ խոշոր ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող տնտեսվարող սուբյեկտների վարկավորում` 23,1 միլիարդ դրամ:
«Հանրությունը մեծ ուշադրություն է դարձնում ՌԴ վարկի օգտագործմանը, եւ այժմ մենք կարող ենք տեղեկացնել, որ եւս 24 միլիարդ դրամ տրամադրվելու է աղետի գոտուն, նույնքան` աղետի գոտուն, բայց եկող տարվա համար: Մնացած գումարը մնալու է կայունացման ֆոնդում», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով, կառավարությունը այսօր որոշել է պետբյուջեից ընդհանուր առմամբ 44 միլիոն դոլարի վարկեր տրամադրել «Զանգեզուր մայնինգ», «Արմենիա մոլիբդեն փրոդաքշըն» եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերություններին` համապատասխանաբար 5, 5 եւ 4 տարի մարման ժամկետներով:
Տրամադրվող վարկային միջոցների ապահովության համար հիշյալ ընկերությունների հետ կնքվելու են գրավի պայմանագրեր: Իբրեւ գրավի առարկա ընդունվելու են ընկերությունների արտադրական համալիրները եւ վարկի հաշվին ձեռք բերվող սարքավորումները:
Վարչապետը չափազանց կարեւոր է համարել այս որոշման ընդունումը, քանի որ, ըստ նրա, ոլորտին Ռուսաստանից ստացված վարկից հատկացվում են զգալի գումարներ, որոնց շնորհիվ էապես կաշխուժանա Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական կյանքը: