Վերջին օրերին Չեխիայում տեղի ունեցող ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 12-ի:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ` այսօր հայտնի է դարձել Չեխիայի հարավային Չեսկի Կրումլով քաղաքի մոտակայքում մի մարզիկի մահվան մասին, ով թիավարության մարզումների ժամանակ խեղդվել է Վլտավա գետում:
11 մարդ զոհվել է Չեխիայի հյուսիսարեւելյան Մորավիա շրջանում:
Մայրաքաղաք Պրահայում տագնապ են հարուցում հաղորդագրությունները Վլտավայի մակարդակի բարձրացման մասին: Քաղաքապետարանը հրատապ միջոցներ է ձեռնարկում` կանխելու 2002 թվականի աղետի կրկնությունը, երբ ջրհեղեղի հետեւանքով ջրի տակ էին հայտնվել քաղաքի պատմական շրջանները: