Մատչելիության հղումներ

Բացվեց Կոսովոն Ալբանիային կապող մայրուղին


Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան այսօր հանդիսավոր կերպով բացել է այդ երկիրը Կոսովոյի հետ կապող մայրուղին:

Բերիշան հայտարարել է, թե բացում է «ալբանացի ազգի միջանցքը»:

Կոսովոյում ապրում են ավելի քան 2 միլիոն ալբանացիներ, ինչը կազմում է անցած տարի անկախություն հռչակած երկրամասի բնակչության շուրջ 90 տոկոսը:

60-կիլոմետրանոց մայրուղին, որի շինարարության համար ծախսվել է 1,4 միլիարդ դոլար, կառուցվել է թուրք-ամերիկյան մի կոնսորցիումի կողմից:

Մայրուղու բացման արարողությանը ներկա էր նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG