Մատչելիության հղումներ

Երեւան ժամանեց Վրաստանի նախագահը



Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, չորեքշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով Երեւան ժամանեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին տիկնոջ` Սանդրա Ռուլովսի հետ:

Օդանավակայանում Վրաստանի նախագահին եւ նրա տիկնոջը դիմավորել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նույն օրը նախագահական նստավայրում նախատեսված է Սերժ Սարգսյանի եւ Միխեիլ Սահակաշվիլիի առանձնազրույցը, այնուհետեւ` պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Երեկոյան Հայաստանի նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Վրաստանի նախագահի եւ տիկին Սանդրա Ռուլովսի կտրվի պաշտոնական ընթրիք:

Միխեիլ Սահակաշվիլին հանդիպում կունենա նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Այնուհետեւ Երեւանի պետական համալսարանում Միխեիլ Սահակաշվիլին հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:

Հինգշաբթի օրը Վրաստանի ղեկավարը կմեկնի Հայաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG