Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը չի մասնակցի Մեծ ութնյակի հանդիպմանը


Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել է, թե մտադիր չէ մասնակցել այս շաբաթ իտալական Տրիեստ քաղաքում կայանալիք` Մեծ ութնյակի արտգործնախարարների հանդիպմանը:

Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին երեկ կոչ էր արել Իրանին արձագանքել Աֆղանստանի իրավիճակի քննարկման նպատակով հունիսի 25-26-ին անցկացվելիք հանդիպմանը:

Իրանական ԻՍՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոթաքին այսօր ասել է, թե Իտալիա ուղեւորվելու «ծրագրեր չունի»:

Արեւմուտքի հետ պաշտոնական Թեհրանի հարաբերություններում լարվածությունը մեծացել է Իրանում հունիսի 12-ի նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումներից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG