Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Փարիզում կհանդիպի Մամեդյարովի եւ համանախագահների հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 26-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Փարիզ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հունիսի 27-28-ը Էդվարդ Նալբանդյանը Կուրֆուում (Հունաստան) կմասնակցի ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը նվիրված կլինի Եվրոպայում անվտանգության համակարգերի եւ համագործակցության խնդիրների քննարկմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG