Մատչելիության հղումներ

Ավտովթարից զոհվել են «Որոգայթ» սերիալի հերոսների դերակատարները


Երեկ ուշ երեկոյան ավտովթարի հետեւանքով զոհվել են ժողովրդականության վայելող «Որոգայթ» հեռուստասերիալի հերոսների դերակատարներ Գեղամ Խանդիլյանը (Գոքոր) եւ Արամ Միսկարյանը (Գարիկ):

Հայաստանի ոստիկանությունը պատահարի վերաբերյալ հաղորդում է հետեւյալը. - «Հունիսի 22-ին, ժամը 23:50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Էջմիածին ճանապարհի 15-րդ կիլոմետրին ավտոմեքենա է շրջվել:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23:30-ի սահմաններում, 1974 թվականին ծնված Գեղամ Խանդիլյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւոր, 1973 թվականին ծնված Արամ Միսկարյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղեւոր Էդգար Տեր-Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն»:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, սակայն, Գոհար Տեր-Ադամյանին պատկանող ավտոմեքենան վարել է 1983 թվականին ծնված Էդգար Տեր-Ադամյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG